Բաքուն զինվում է․ որքանով է իրական նոր պատերազմի սպառնալիքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Ադրբեջանական մեդիա տիրույթում նոր պատերազմի կանխատեսումներ են հնչում՝ անգամ հավանական ժամանակահատված է մատնանշվում։ Նախագահական ապարատի նախկին պաշտոնյա Էլդար Նամազովը, որը եղել է Հեյդար Ալիևի խորհրդականը, Թվիթերում գրում է՝ Ադրբեջանը սեպտեմբեր-հոկտեմբերին պատրաստվում է փոքր մասշտաբի ռազմական գործողության, իսկ 2024-ին՝ մեծամասշտաբ գործողությունների։

Ադրբեջանական կողմի վերջին սադրանքը չորս օր առաջ էր՝ սեպտեմբերի 1-ին։ Հակառակորդը Սոթքի դիրքերի ուղղությամբ ականանետ և ԱԹՍ-ներ կիրառեց, բայց դիրքային առաջխաղացման չհասավ։ Հայկական կողմից զոհվեց 3, վիրավորվեց՝ 2 զինծառայող։

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ոչ միայն Գեղարքունիքում, այլև Արարատի մարզի սահմանային հատվածում է ուժեր կուտակում։

Այս օրերին նաև ակտիվացել են ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա, հայտնում է «Հետք»-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սա Իսրայելի միակ ավիաբազան է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք: 2016 թվականից մինչև 2023-ի մարտ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդա»-ում, ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այս երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել ևս 4 թռիչք։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի դիտարկմամբ՝ Բաքուն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մշտապես ագրեսիվ գործելաոճ է դրսևորել։

Տիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջխաղացում չկա, ինչին զուգահեռ էլ աճում է ադրբեջանական կողմից հնչող կոշտ հռետորաբանությունը։

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված տարածքներից պարբերաբար սպառնում է ՀՀ-ին՝ հայտարարելով, որ զինվում են հեռահար զինատեսակներով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն պաշտպանական ոլորտի ծախսերը մեծացրել է 16 տոկոսով՝ հասցնելով 3,1 մլրդ դոլարի։

Հրաչյա Արզումանյանը, սակայն, կարծում է՝ հայկական կողմը պատերազմից հետո որոշակի առումով վերականգնվել է։

Սեպտեմբերի 1-ի դիրքային մարտերից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը սահմանային լարումների մասին հաղորդագրություններ չի տարածել, սակայն պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան