Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև Հարավային Կովկասում իրավիճակը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հարավային Կովկասում զարգացումները նույնպես եղել են իրենց քննարկման առանցքում։

«Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային և գլոբալ այլ հարցեր։ Այս համատեքստում մենք գնահատել ենք վերջին զարգացումները Սիրիայում, Հարավային Կովկասում, Լիբիայում և Աֆրիկայում։ Մենք մինչ այժմ զարգացրել ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության, բարեկամության և անկեղծության սկզբունքների վրա՝ ծառայելու մեր երկրների և մեր տարածաշրջանի շահերին»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ այդ հիմքի վրա կառուցված թուրք-ռուսական հարաբերությունների առավելությունները տեսնում են շատ լայն տիրույթում։

«Ռուսաստանի հետ մեր սերտ շփումները կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ քննարկման հիմնական հարցը Սևծովյան հացահատիկային գործարքն է եղել։

«Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար: Մաղթում ենք, որ շարունակվող հակամարտությունները հնարավորինս շուտ ավարտվեն մշտական ​​և արդար խաղաղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես սա շեշտում եմ յուրաքանչյուր ելույթում։ Ավելի վաղ մենք ուղիղ բանակցություններ ենք վարել կողմերի միջև։ Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս հարցում»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը և դրանում թուրքական միջնորդական ջանքերը։

Էմմա Չոբանյան