Բաց ենք այդ հարցի շուրջ բանակցությունների համար․ Պուտինը՝ Էրդողանի հետ հացահատիկային գործարքը քննարկելու մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվայի և Անկարայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի աճել է 86 տոկոսով, այս տարի դրական միտումը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Ձեր անմիջական մասնակցությամբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման տեմպերը պահպանվում են: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 86 տոկոսով։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրական միտումը շարունակվում է»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև հայտնել է, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև հացահատիկային գործարքը։

«Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը: Ես գիտեմ, որ Դուք մտադիր եք բարձրացնել հացահատիկի գործարքի հարցը, մենք բաց ենք այդ հարցի շուրջ բանակցությունների համար»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ երկուսով շատ բան են արել Սիրիայում իրավիճակի կարգավորման համար։ Պուտինը չի մոռացել նաև Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման թեման։

«Մենք առաջընթաց ենք գրանցել, և հուսով եմ, որ առաջիկայում կավարտենք բանակցությունները Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման շուրջ՝ տարածաշրջանում էներգետիկ իրավիճակն ավելի կայուն և հավասարակշռված դարձնելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Էմմա Չոբանյան