Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, հանձնարարականներ տվել ուժեղացնել համագործակցությունը այլ ուժային կառույցների հետ

Լուրեր

17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:46
Ձեր միջոցո՞վ է Փաշինյանը Գզոյանին դիմում գրելու ցուցում տվել. Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 11:42
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին
17.03.2026 | 11:34
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը
17.03.2026 | 11:23
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:20
Իրանի ԱԳ նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց հետո շփում է ունեցել Ուիթկոֆի հետ
17.03.2026 | 11:09
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել
17.03.2026 | 11:07
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:00
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
17.03.2026 | 10:52
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
17.03.2026 | 10:44
ՀՀ-ին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ. Կալլասը հայտնել է ԵՄ արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին
Բոլորը

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկա գտնվելու 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում գերատեսչությունում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսելով ՌՈ ղեկավար կազմի զեկույցներն ու հաշվետվությունները հստակ հանձնարարականներ տվեց ուժեղացնել համագործակցությունը այլ ուժային կառույցների հետ կոռուպցիոն դեպքերի բացահայտման և ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքներում: Զորքերում լայնորեն իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կամրապնդեն կարգապահությունը և կօգնեն հրամանատարությանը այդ հարցում: Նախարար Դավիթ Տոնոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց անձնակազմի համալրման խնդիրների, կադրային տեղաշարժերի և այլ աշխատանքների վրա: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ հանդիպեց ՌՈ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայողների և կարգապահական մեկուսարանում կալանքի դատապարտված երկու զինծառայողի հետ: