ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրն է ներկայացվել

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
 
Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին է ներկայացրել հաշվետու տարում կատարված աշխատանքները,
կազմակերպության ֆինանսական կատարողականը։
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է եղել տեխնիկական նոր լուծումներին և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված քայլերին:
 
Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Նշվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հայկական ինժեներական ընկերության հետ համագործակցությամբ։
 
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին. մասնագետները ներկայացրել են եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման գործընթացը։
 
Նախարարը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման և արդիականացման առաջիկա ծրագրերին, նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու դրանց իրագործմանը։
 
Կարևորելով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի աշխատանքը`Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծել է աչալուրջ աշխատանքի շարունակականության և անխափան ռադիոհաճախականային կապի կարևորությունը։