Շառլ Միշելը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի լուծման փուլային մոտեցում է առաջարկել

Լուրեր

24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթորեն ուղղված էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ ԵՄ ներկայացուցիչ Կլաարի և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մշակելու հասանելիության ապաշրջափակման լուծումները։

Տեղում հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, և հրամայական է, որ միջոցներ ձեռնարկվեն տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլեր Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը:

Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որոնք առաքվելու են այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև ուղեկցող ընթացակարգերը եղել են վերջին քննարկումների կենտրոնում: ԵՄ-ն համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի վճռի, և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարման համար կարող է նաև լինել կոնկրետ և կայուն լուծման մաս՝ անմիջական և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար:

Այս տարրերի քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։ ԵՄ կողմը նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է բացատրի ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից նրանց տեղաշարժման կարգը։

Զուգահեռաբար, փոխանակումները կենտրոնացած էին ղարաբաղցի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման արագ վերականգնման վրա։ Ի հավելումն առկա իրավիճակի՝ ԵՄ կողմն ընդգծել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կարևոր կլինի այս առումով։ Պետք է երաշխավորվեն ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է վստահություն ձևավորի։ Այդ նպատակով ԵՄ-ն ներկայացրել է այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու համար տեղական մասնակցության տարբեր առաջարկներ:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անդառնալի կարգավորումը՝ ի շահ տեղում ողջ բնակչության։ Եկել է համարձակ փոխզիջումների ժամանակը, այդ թվում՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո։ ԵՄ-ն մասնակցում է այդ ջանքերին, միջազգային այլ խաղացողների հետ միասին, կանոնավոր դեմ առ դեմ շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս վարվել ներկա անկայուն իրավիճակի հետ»: