Արցախում ցեղասպանությունը պետք է կանխվի Միջազգային դատարանի՝ Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված իրավաբանական նախադեպով․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդականի եզրակացությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007թթ․), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016թթ․) Խուան Մենդեսը ներկայացրել է նախնական եզրակացություն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Եզրակացությունում նախ ներկայացվում է, թե ինչու է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը մտածել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի պաշտոն ստեղծելու մասին։ Հիմնավորվում է, որ վաղաժամ գործողությունների բացակայությունն էր 1990-ականների ցեղասպանական ճգնաժամերին նպաստող հիմնական գործոնը: Բացի այդ, նշվում է, որ նա վաղաժամ գործողությունների բացակայությունը վերագրում էր ժամանակին ներկայացված անբավարար տեղեկատվությանը, որը կարող էր հնարավոր դարձնել արդյունավետ և պատշաճ միջոցների ձեռնարկումը, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլիներ խուսափել այդ աղետներից:

Եզրակացությունում Խուան Մենդեսը նշել է նաև, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում։

«Այս հանգամանքներում, կարծում եմ, որ վերը շարադրված փաստերը բավարար հիմք են միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում անելու համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս հասցնել խմբի անդամներին»: (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ պարբերություն):

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխել հանցագործությունը, և միջազգային հանրությունը պետք է իրականացնի իր պարտականությունները՝ պաշտպանելու այդ բնակչությանը։ Այս եզրակացության մեջ ես առաջնորդվում եմ 1948թ. կոնվենցիայով ցեղասպանությունը կանխելու պարտավորության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված իրավաբանական նախադեպով:

Այս դեպքում ՄՔԴ-ն հաստատել է, որ բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Այդ պարտականությունները կատարելն առավել պարտավոր են այն պետությունները, որոնք կարող են վճռականորեն ազդել իրավիճակի վրա՝ աշխարհագրական մոտ լինելու, տեղում գործող դերակատարների հետ մշակութային կամ քաղաքական կապերի, տարածաշրջանի և կապի ու տրանսպորտային միջոցների վերահսկողության և այլնի պատճառով:

Սրեբրենիցայի գործով ՄՔԴ-ն պարզել է, որ Սերբիան, ի թիվս այլ գործոնների, խախտել է ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը, քանի որ հրաժարվել է համագործակցել դատական հետաքննությունների հետ: Համեմատության կարգով՝ ՄՔԴ-ի կողմից տրված պարտադիր միջանկյալ միջոցի բացակայությունը, որն արձակվել է հենց ռիսկի տակ գտնվող բնակչությանը պաշտպանելու համար, առնվազն նույնքան խիստ նախազգուշացում է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»: