10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին հիշեցում ստանալուց հետո ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Ղազինյանը 6 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 4-ին միանձնյա է տիրապետում, 4-ն էլ նվիրատվություն է ստացել 2006-ին, 2020-ին, 2023-ին և 2024-ին։ Նա նաև 4 մեքենա է հայտարարագրել, որոնցից յուրաքանչյուրը գնել է դրանց թողարկման տարում․

  • BYD (2025),
  • LIXIANG (2024),
  • VOLKSWAGEN (2022),
  • TOYOTA (2018):

2011-ին, 2020-ին, 2023-ին և 2025-ին Դավիթ Ղազինյանը բաժնեմասեր է ձեռք բերել, 2020-ին ձեռք բերվածն ամենաթանկն է եղել՝ 29,3 միլիոն դրամ։ 0 տոկոսով 11 փոխառություն է հանձնել 2 ՍՊԸ-ների՝ «Տիդա 2023»-ին, ինչպես նաև «Պալլադա Ծաղկաձոր»-ին։ Ընդհանուր հանձնված փոխառությունները կազմել են շուրջ 161 միլիոն դրամ և 142 հազար դոլար։

«Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը նաև 10 միլիոն դրամ արժողությամբ Breguet Marine ձեռքի ժամացույց է հայտարարագրել, որը 2023-ին նվիրատվություն է ստացել։

Բանկային հաշիվների մնացորդները․

  • 447 հազար դրամ,
  • 868 դոլար,
  • 195 հազար դրամ,
  • 0․99 դոլար,
  • 921 դրամ։

Կանխիկ դրամը․

  • 100 միլիոն դրամ,
  • 50 հազար եվրո,
  • 200 հազար դոլար։

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ից 5,6 միլիոն դրամ եկամուտ է ստացել։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կուսակցության խորհրդի անդամ դառնալու դրությամբ կազմել է 92,2 միլիոն դրամ։

Նշենք՝ Դավիթ Ղազինյանը մինչև 2025-ի հուլիսը զբաղեցրել է ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նրա եղբայրը՝ Արթուր Ղազինյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր է, մանդատը վայր է դրել 2022-ին՝ ընտրություններից մեկ տարի անց։ Հայրը՝ Գագիկ Ղազինյանը, 28 տարի զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Շարունակում է դասավանդել նույն ֆակուլտետում, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր է։

Եվգենյա Համբարձումյան