«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից

Լուրեր

24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
Բոլորը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ առնչվող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծումից։ Այդ մասին նշված է ակումբի տարածած հայտարարությունում։ 

«2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երևան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հաստատեց, որ ինքը ողջունում է որոշումը: Մենք ներգրավեցինք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստեցինք բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երևան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երևան» անունով ակումբ»,- նշված է հայտարարության մեջ։

Վերոհիշյալ ակումբը գրեթե ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Նրանք «Փյունիկի» ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարվա ժամկետով փոխանցվել էին Ավան Ակադեմիային 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։ Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ:

«Մենք բազմիցս դիմել ենք Ավանի Ակադեմիայի ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլև առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երևան»։ Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ և հակաիրավական։ Եթե մոտ ժամանակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան»,- նշված է հայտարարության մեջ։

«Փյունիկ» ակումբից նշում են նաև, որ 2018 թվականի հուլիսի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով ակումբին մերժել են նաև Եվրոպա լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական ակադեմիայում՝ չնայած ժամկետների նախնական համաձայնությանը:

«ՀՖՖ ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խոչընդոտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Եվրոպա լիգայի ընտրական փուլի առաջին խաղին մակեդոնական «Վարդարի» հետ հանդիպմանը նախապատրաստվելուն: Եվ միայն «Բանանց» ֆուտբոլային ակումբի բարեկամական աջակցության շնորհիվ՝ մենք ոչ միայն հասցրել ենք նախապատրաստվել հայտնի մրցակցի հետ առաջին խաղին, այլև շատ կարևոր հաղթանակ ենք տարել ակումբի և երկրպագուների համար:

Իսկ Եվրոպա լիգայի առաջին փուլի հանդիպումից անմիջապես առաջ, մենք ստացանք «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարների զգալի աճի մասին ծանուցում, ըստ որի՝ մեկ հանդիպում անցկացնելու համար «Փյունիկ» ՖԱ-ն պարտավորվում է վճարել 5 միլիոն դրամ, որը կրկնակի է՝ նախկինում եղած գնից»,- նշում են ակումբից։

Ըստ հայտարարության` 2018 թ. հուլիսի 7-ին Հայրապետյանը հանձնարարել է 24 ժամվա ընթացքում ազատել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները և փակել ֆուտբոլի դաշտերի մուտքը, ինչպես նաև երեխաների և մարզիչների առաջ փակել է հանդերձարանների դռները՝ չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։

«Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում: Ոչնչացման եզրին է մեր օրերում ամենահայտնի մարզադպրոցը, որտեղից դուրս են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը և այլ շատ հայտնի և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահում մեր երկրի անունը ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը կատարվում է Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախաշեմին, որը անցկացվելու է հենց Հայաստանում»,- նշում են փյունիկցիները: 

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՖՖ-ի ղեկավարության նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառը հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին «Փյունիկի» դիրքորոշումն էր։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին անդամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար։

«Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին և կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը տվյալ անձի հետ»,- նշում է «Փյունիկ» ակումբը։

Ակումբի ներքին հարցերին ոչ կոռեկտ միջամտությունը վրդովմունք է առաջացել «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավարության մոտ։ Ինչպես նաև ղեկավարությունը հրաժարվել է հունիսի 30-ին կայացած ժողովի որոշումները լեգիտիմ համարել, քանի որ հայտարարվել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Ըստ հայտարարության` դժվար է հասկանալ, թե ՀՖՖ ներկայացուցիչները ինչով են առաջնորդվում իրենց աշխատանքում և որոշումներում, բայց եթե «Փյունիկի» նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ և ոչ ճիշտ, ակումբը ստիպված կլինի հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ և բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը: