Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները բանակցություններ են անցկացրել Անկարայում

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերն Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք նաև վստահություն են հայտնել, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ու աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել, և որ երկու երկրների  ռազմավարական դաշինքը հիմնված է եղբայրական ու բարեկամական հարաբերությունների վրա»։

Հասանովը Թուրքիայում է նախօրեից, նա մասնակցել է թուրքական Զինված ուժերի և Հաղթնակի օրվան նվիրված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին և 28-ով առանձին այցերով Բաքվում էին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու ԳՇ պետ Մեթին Գյուրակը։ Նրանք հանդիպումներ են ունեցել Հասանովի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էմմա Չոբանյան