Ոչ բոլոր դասագրքերը տարվա սկզբին կլինեն դպրոցներում․ նախարարը՝ դասագրքերի ուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նոր դասագրքերին, նշել, որ նոր չափորոշիչը ենթադրում է դասագրքերի փոփոխություն։

«Այս տարին կարելի է անվանել կրթական փոփոխությունների տարի, որովհետև այն, ինչի մասին խոսում էինք և փորձարկում, արդեն ներդրվում է հանրապետության բոլոր դպրոցներում: Խոսքն, իհարկե, հանրակրթության պետական նոր չափորոշչի, ֆինանսավորման նոր կարգի և դրանցից բխող նոր փոփոխությունների մասին է: Օրինակ, նոր չափորոշիչը ենթադրում է նոր դասագրքեր: Վստահ եմ՝ արդեն հասցրել եք ծանոթանալ նոր դասագրքերին, որոնք հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ու նկատել եք՝ կան մեթոդական էական փոփոխություններ դասագրքերի կառուցվածքի և դրանց մոտեցման մեջ: Նոր դասագրքերի առումով սա մեզ համար փորձնական տարի է լինելու, ուստի խնդրում եմ այդ հարցում լինեք շատ ուշադիր: Դասագրքերն արդեն տեղադրված են էլեկտրոնային հարթակներում, դրանց տպագրման գործընթացն ընթացքում է և առաջիկայում դասագրքերը որոշակի փուլերով կմտնեն դպրոցներ: Բայց մինչ այդ մենք կարիք կունենանք ուսուցման գործընթացը կազմակերպելու. դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կան: Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք»: