Հայկ Մարությանը՝ ընտրություններին մասնակցելու պատճառների մասին

Լուրեր

07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
07.04.2026 | 17:23
Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն
07.04.2026 | 17:14
Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ
07.04.2026 | 17:03
Աշխարհի գավաթ․ Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
07.04.2026 | 16:59
Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:57
«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել
07.04.2026 | 16:55
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանին․ հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը
07.04.2026 | 16:51
Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»
07.04.2026 | 16:45
Թոմաս Ադորյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել այս մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:40
Հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից. փոխանակումը՝ անվճար և անժամկետ․ ԿԲ
07.04.2026 | 16:36
ՌԴ-ն Իրանին տրամադրում է արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելում էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար
07.04.2026 | 16:25
ՌԴ-ն ԱԹՍ-ով հարվածել է ավտոբուսի.  զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը
Բոլորը

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն, հայտնում են կուսակցության գրասենյակից։

«Երևանի ավագանու ընտրություններին 7 համարի ներքո մասնակցող կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախ շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ քաղաքապետ Մարությանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։
«Մեկը քաղաքն է իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ շարունակ։ Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։ Պետք է վերադառնալ եւ նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», – ասաց Հայկ Մարությանը։

Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգեւորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։ Հայկ Մարությանի խոսքով, երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ։

«Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից», – եզրափակեց քաղաքապետի թեկնածուն։

Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը»,- ասված է հաղորդագրության մեջ։