Հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու մասով տեղաշարժ չկա․ Վարդան Սարգսյան

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Առաջին անհրաժեշտության ապրանքներով 21 բեռնատար արդեն շուրջ մեկ ամիս կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Ամեն դեպքում, բեռնատարները դեռ Կոռնիձորում են, աշխատանքները շարունակվում են»,- ընգդծեց Սարգսյանը։

Երեկ ՀՀ է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում։ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախատեսված է եվրոպացի պաշտոնյայի այցը Կոռնիձորի՝ հումանիտար բեռներով լի ավտոշարասյան հատված։

«Ճիշտն ասած, ես տեղեկություն չունեմ»,- ասաց Վարդան Սարգսյանը։

Նշենք, որ բեռնատարներում միացված է սառնարանային ռեժիմը, որպեսզի դրանցում գտնվող դեղորայքը, կաթի փոշին և մանկական կերը չփչանան: Հիշեցնենք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը հուլիսի 25-ին էր որոշում կայացրել պաշարման մեջ գտնվող Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ կապի մեջ են։

Արփի Հակոբյան