ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց․ Ադամ Շիֆը դիմել է ուղերձով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Twitter-ում հրապարակած տեսաուղերձում։

«Բանաձև է անհրաժեշտ, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս ոտնահարումը, սննդի, բժշկական պարագաների մատակարարման կարիք կա, մարդիկ պետք է կարողանան ազատ գնալ ու գալ։ ԱՄՆ կառավարությունը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է կտրեն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, նրանք պետք է համոզվեն, որ այս ապօրինի շրջափակմանը վերջ է դրվել։ Մենք չպետք է որևէ լումա տրամադրենք Ադրբեջանին»,- ասել է Ադամ Շիֆը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը չպետք է լռի։

«Ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կմահանան։ Ադրբեջանն արդեն պատերազմել է ՀՀ-ի հետ, արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել։ Նրանք շարունակում են մարդկանց ապօրինաբար պատերազմի բանտարկյալների նման պահել, միջազգային իրավունքը խախտելով՝ նրանց առանց պատճառ ձերբակալելով։ Սրան պետք է վերջ դրվի։ Նախ և առաջ, մենք պետք է վերջ դնենք Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Ես հուսահատորեն անհանգստացած եմ, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի հանդեպ։ Վարչակազմը պետք է գործի»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը։

Մանրամասները՝ տեսանյութում: