Վարչապետը ստում է․ Ալեքսանյանը՝ բանակում բարեփոխումներ կատարելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
Բոլորը

«Վարչապետը ստում է․ ոչ մի բարեփոխում էլ չի իրականացվել բանակում»,- «Երկու զինվորի մահվան դեպք մեկ օրում․ բանակում ոչինչ չի՞ փոխվում» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով  բանակում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։

«Կյանքի իրավունքի նկատմամբ բացահայտ անտարբերություն են ցուցաբերում, բայց բարեփոխումներից են խոսում։ Լսե՞լ եք՝ մի անգամ ասեն, թե ինչ վիճակ է բանակում, ինչն են փոխում։

Եթե ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զինվորներ են մահանում, ուրեմն կրիմինալ մթնոլորտ է զորամասերում։ Վերջին երկու դեպքն էլ, որոնք ինքնասպանություն են որակվում, սպանություններ են։ Պահանջ դրվե՞լ է՝ այս հանցագործությունները բացահայտելու, իհարկե ոչ։

Եվ վերջին երկու դեպքերն էլ, ըստ մամուլի հրապարակումների, տեղի են ունեցել նույն զորամասում։ Ովքե՞ր են այս գործերով ձերբակալված անձինք, շարքային ժամկետային զինծառայողներ։ Զորամասի հրամանատարին ասե՞լ են՝՝ այս ինչ է կատարվում քո զորամասում։

Պաշտպանության նախարար Պապիկյանը երբևիցե չի ցավակցել, հայտարարությամբ հանդես չի եկել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ»,- նշեց Անդրեասյանը։

Իրավապաշտպանը ևս մեկ անգամ ընդգծեց, «Ոչ մի բարեփոխում էլ չկա։ Այլապես ինչո՞ւ մահեր պետք է գրանցվեին բանակում»։ Եվ հավելեց․ «Սնուփ Դոգի համերգն ավելի կարևոր է կառավարության համար, միլիոններ են հատկացնում, քան մեր զինվորների կյանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։