84․6 մլն դրամ՝ առանց մրցույթի․ վարչապետի աշխատակազմի ծախսերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչ օգոստոսի 15-ը, 84․6 մլն դրամ է ծախսել՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնումների միջոցով ապրանքների ձեռքբերման համար։

Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում առկա պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս գումարից 11․2 մլն դրամը հատկացվել է միայն ներկայացուցչական ծախսերի համար։

Վարչապետի աշխատակազմը հանրային սննդի մատուցման ծառայությունների, ճաշկերույթների պայմանագրեր ունի «Երևան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ», ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված «Յասաման թիմ», 35․7%-ով Արգամ Աբրահամյանին պատկանող «Պլազա Սիստեմս» ընկերությունների հետ՝ 200 հազար դրամից մինչև 500 հազար դրամ արժեքներով։ 

Նկատենք, որ ի տարբերություն Ազգային ժողովի, վարչապետի աշխատակազմը ռեստորաններում իր պատվերների մենյուները չի հրապարակում։

Վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից հուշանվերի համար ձեռք է բերել «Վիշապագորգ»՝ 350 հազար դրամով, 2 գորգ «Արցախ»՝ 610 հազար դրամով, նաև 300 դրամով հուշանվեր է գնել «Ասպար Արմս» ընկերությունից, որը զենքի խանութ է, Կենտրոնական բանկից հուշադրամներ՝ ընդհանուր մոտ 2 մլն դրամ արժեքով, և այլն։ «Վի Իքս Սոֆթ» ընկերությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների համար վճարվել է 15․5 մլն դրամ, փոստային ծառայությունների համար «Հայփոստին»՝ 26․6 մլն դրամ: Աշխատակազմին սպասարկող 46 ավտոմեքենաների ապահովագրության, վերանորոգման համար ծախսվել է մոտ 6․9 մլն դրամ։

Պետության կարիքների համար կոնյակները վարչապետի աշխատակազմին մատակարարել է Ալեքսան Աղաջանյանին պատկանող «Վինո Վինո» ընկերությունը՝ 11 հատ «Նաիրի» (1 շիշը 30-55 հազար դրամ),  2 հատ «Ախթամար» (յուրաքանչյուրը 10 հազար դրամ), 3 հատ «Դվին կոլեկցիոն» (1 շիշը 24․5 հազար դրամ)։

Ի դեպ, «Վինո Վինո» ընկերությունը վարչապետի աշխատակազմին ապրանքը վաճառել է 50 % զեղչով, այն դեպքում, երբ արտաքին գործերի նախարարությանը՝ ընդամենը 20-30% զեղչով, պաշտպանության նախարարությանը՝ 10 %, իսկ Ազգային ժողովին կամ ֆինանսների նախարարությանը որևէ զեղչ չի տրամադրել։

 

Գայանե Խաչատրյան