Ֆրանսիան ԼՂ-ում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությանը հավելյալ 3 մլն եվրո կհատկացնի

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան հավելյալ 3 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին: Կատրին Կոլոննան ընդգծել է, որ չլուծված խնդիրները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար, ինչի մասին նախարարը հիշեցրել է նախորդ տարվա ապրիլի 27-ին և 28-ին Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ժամանակ:

Ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը կրկնել է Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու և բնակչությանը գազով ու էլեկտրականությամբ անխափան մատակարարելու իր կոչը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի միջազգային դատարանի կողմից իր փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վստահեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու հարցում լիարժեք մոբիլիզացիայի մասին։ Կոլոննան Միրզոյանին տեղեկացրել է, որ Ֆրանսիան 3 միլիոն եվրոյի հավելյալ ներդրում կանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության գործունեության համար։

Երկու երկրների նախարարները հիշատակել են նաև Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) պարեկության ժամանակ հնչած կրակոցները։ Նախարար Կոլոննան մտահոգություն է հայտնել այս միջադեպերի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնել եվրոպական առաքելությանը։