Անվավեր է ճանաչվել Թումանյան 39-ի վերնահարկի շինթույլտվությունը․ խնդրի ահազանգողը Factor TV-ն էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվությունը, որը ժամանակին տրամադրվել է օրենքի խախտմամբ։

Թումանյան 39 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքին վերնահարկի կառուցման մասին ահազանգել էր Factor TV-ն: Մեր ահազանգից հետո քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դիտել է տեսանյութը և պատրաստվում է հանդիպել վերնահարկի կառուցումից դժգոհող բնակիչների հետ։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստին Ավինյանը նշեց, որ մանսարդային հարկ կառուցելու համար շենքում ապրող մարդիկ պետք է իրենց համաձայնությունը տային համապատասխան կարգով, ինչը չի պահպանվել։

Թումանյան 39 հասցեի բնակիչները Factor TV-ին պատմել էին, որ ստորագրությամբ տվել են իրենց համաձայնությունը շենքի տանիքին վերնահարկ կառուցելու համար, սակայն չեն իմացել, թե ինչպիսի վերնահարկի մասին է խոսքը։

Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ նախկինում տրված շինթույլտվությունների հետ կապված խնդիրներ կան նաև Ֆիզգորոդոկում, Աջափնյակում։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ քաղաքապետարանը գրություն է ներկայացնելու Թումանյան 39 հասցեի կառուցապատողին, որ նախկինում տրված շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել, ինչպես նաև դիմելու են Կենտրոն վարչական շրջանին և Կենտրոն համատիրությանը՝ քանդման աշխատանքներ սկսելու համար։ Խոսնակը նշեց, որ այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են։

Factor TV-ն արձանագրել էր, որ մեկ այլ նման մանսարդային հարկ էլ կառուցվել է Արամի 60 հասցեում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին։ Թեև մեր ահազանգից հետո քաղաքապետարանից հայտնել էին, որ այն ապօրինի է և պետք է ապամոնտաժվի, սակայն մինչև այսօր մանսարդային հարկը ապամոնտաժված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան