ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (ՀԱԷԿ)՝ ծանոթանալու ընկերության և այնտեղ պահպանության ծառայություն իրականանցող  հատուկ հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:

Հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարևոր բաղադրիչն է նաև ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի աշխատանքը, և այս առումով էլ ավելի պատասխանատվությամբ և ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջև դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը և նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ  ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր, և երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:

Նախարար Ռոստոմյանը շրջեց նաև տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում, ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացվեցին նոր սարքավորումները և հների արդիականացման տարբերակները: