Ավտոմեքենա արտահանելը ՌԴ կդժվարանա, ՀՀ-ում էժանացում կարող է լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 23:44
Երևանում անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է
29.01.2026 | 23:39
Ոստիկանները Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
29.01.2026 | 23:26
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության օրակարգը
29.01.2026 | 23:12
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
29.01.2026 | 22:55
Պարույր Հովհաննիսյանն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են գլոբալ մարտահրավերները
29.01.2026 | 22:40
Վերահաստատվել է հայ-ռուսական համագործակցության շարունակականությունը. Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
29.01.2026 | 22:26
Քալիֆորնիայի հայերը թիրախավորվում են Թրամփի վարչակազմի՝ ազգությամբ թուրք պաշտոնյայի կողմից․ OC media
29.01.2026 | 22:13
Էրդողանը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով անցկացնել
29.01.2026 | 22:00
Նախկին նախագահներին սպասարկող նոր ուժեր են ձևավորվում, որոնք ասում են՝ նախկինների հետ չեն գործակցելու․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:45
Հին կառավարիչ, նոր խոստումներ․ «Սիտրոնիկս»-ը կրկին «ՌԱՕ Մարս»-ում և Մերգելյանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.01.2026 | 21:27
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
29.01.2026 | 21:26
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր գործակցություն է փնտրում Չինաստանի հետ, մինչդեռ Թրամփը վերաձևավորում է միջազգային հարաբերությունները․ անդրադարձ
29.01.2026 | 21:13
Երևանում և 3 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.01.2026 | 21:00
Մարդը բանտում 8 անգամ կտրում է մատները և, ի վերջո, ինքնասպանություն գործում, ո՞ւր էր համակարգը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերարտահանման համար։

Եվրամիությունը պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում Ռուսաստան 1,9 լիտրից ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ու հիբրիդների մատակարարումների արգելք է սահմանել: Այս պատժամիջոցներին է միացել նաև հարևան Վրաստանը։ 

Ինչպե՞ս սա կազդի հայ արտահանողների վրա և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել հայ գործարարները։ Factor TV-ի հետ զրույցում ավտոմեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը, որը չցանկացավ հրապարակել անունը, նշեց, որ ոլորտը նախևառաջ բավականին տուժել է 2020 թվականին՝ 7 տարուց ավելի հին մեքենաների համար ԵՏՄ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով։

«Այն ժամանակ մենք բերում էինք, օրինակ, ամիսը 100 մեքենա՝ միջինում 3-4 հազարան դոլարանոց, հիմա միջինը բերում ենք 10 մեքենա, դրանք Հայաստանում չեն վաճառվում, որովհետև թանկ են»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ըստ ավտոներկրող ընկերության ղեկավարի՝ այժմ Վրաստանից ԵՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման սահմանափակումներն է՛լ ավելի կսրեն իրավիճակը։ Նրա խոսքով՝ որոշումն անսպասելի է եղել ոլորտում աշխատողների համար։ Մինչ այս պահը բավական մեծ քանակությամբ մեքենաներ կան գնված, որոնք արդեն ճանապարհին են, և հայտնի չէ՝ ինչ է լինելու դրանց ճակատագիրը։

«Բավականին ժամանակ է պետք՝ մինչև հասնում է Փոթի, Գյումրիի մաքսատուն, որ գնում ես, վերցնում ես, մոտավորապես, միջինինով եմ ասում, 3 ամիս, այդ 3 ամսվա մեջ ինչքան մեքենաներ են գալու, և դրանք արդեն տրանզիտ չեն կարող լինել Հայաստանից։ Մաքսազերծվելու են, բայց արդեն չեն վաճառվելու, գնան ԵՏՄ երկիր, մնալու են Հայաստանում, կամ էլ պետք է Հայաստանի գրանցում ձեռք բերեն, դեռ չեմ պատկերացնում՝ ինչ է դառնալու շուտով այս ամենը։ Մեքենաները լցվելու են, մնալու են մարդկանց վրա, չեն իմանալու՝ ինչ անեն, որ կարողանան վաճառեն Հայաստանում։ Ո՞վ է առնելու, այդ մեքենաներն էլ թանկանոց մեքենաներ են»,- մտահոգություն հայտնեց մեքենաների արտահանմամբ զբաղվող ընկերության ղեկավարը։ 

Հայաստան 2022 թվականին շուրջ 40 հազար ավտոմեքենա է ներկրվել, որի մի մասը՝ 14 հազարը, վերարտահանվել է։ 

«Եթե նայենք 2022 թվականը, ապա դեպի ԵՏՄ, դեպի ՌԴ արտահանման առաջին հորիզոնականում ոչ թե դասական կոնյակն է, այլ հեռախոսները, երկրորդ տեղում՝ ավտոմեքենաները։ 2023 թվականին այդ ցուցանիշն ունի նվազման միտում»,- նշում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը։

Ըստ նրա՝ խնդիրն առաջին հերթին ռուսական արժույթի փոխարժեքի նվազման մեջ է, ինչն արդեն իսկ լուրջ հարված է հասցրել ոլորտին։ Ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով ներմուծված ապրանքը Ռուսաստանում կորցրել է մրցունակությունը։

Ինչ վերաբերում է Վրաստանի սահմանափակումներին, Թավադյանի կարծիքով՝ սա ևս բացասական ազդեցություն կունենա շուկայի վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան