ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջացքի շուրջ իրավիճակը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին  հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են «երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում»։

Բայրամովը Երևանին  մեղադրել է իրավիճակը տարածաշրջանում «միտումնավոր սրելու» մեջ՝ հայտարարելով թե, Հայաստանը «խոչընդոտում է խաղաղության գործընթացին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին պնդումներով»։ Բայրամովը նաև դժգոհել է, թե «Հայաստանը շարունակում է սադրանքները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի դեմ, թեպետ այնտեղ ստեղված են բոլոր պայմանները Արցախի հայերի տեղաշարժի համար»։

Նա կրկին պնդել է, թե Արցախը, իբրև թե, շրջափակման մեջ չէ ու նշել, թե «չնայած Ադրբեջանի կողմից Աղդամի ճանապարհի և բեռնափոխադրման այլընտրանքային ուղիների առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում և հրաժարվում է այդ ճանապարհներով փոխադրումներից»։  Բայրամովը շրջափակման և մարդասիրական իրավիճակի մասին հայկական կողմի հայտարարությունները «քաղաքական շահարկում» է որակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան հեռախոսազրույց էր ունեցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։