Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի ստորագրահավաք է իրականացվում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով դիմում են բազմաթիվ մտահոգ մարդիկ
Հայաստանից և արտերկրից՝ Մաեստրոյի կոլեգաներ, իր սիրելի հանդիսատեսը, ընկերները․ տեղեկացնում են Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից և պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու շնորհակալ ու կարևոր առաքելությունը։

Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել և մինչև դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Եվ որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու և զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է https://www.supportsergeysmbatyan.am/ կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։

Կայքը գործում է ազատ և չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը և կիսվելով սոցցանցերի էջերին:

Կայքի «Նորություններ» բաժնում զետեղված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։

Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու, ի պաշտպանություն Մաեստրոյի ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000-ը։

Հիշեցնենք, որ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։