Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատպարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Ա.-ն 2013 թվականի հունիսի 29-ից 2018 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրեր, որոնց հիման վրա պահպանության բաժանմունքի ծառայողներն ամսական վարձավճարների դիմաց իրականացրել են տվյալ օբյեկտների պահպանությունը: Նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Ռ. Մ.-ն, Վ. Մ.-ն և Ա. Զ.-ն՝ յուրաքանչյուրն իր հերթին, Խ. Ա.-ին հրահանգել են հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:

Խ. Ա.-ն, չունենալով կանխիկ գործարքներ իրականացնելու իրավունք, հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ պայմանագրերով նախատեսված վարձավճարները համապատասխան հաշվեհամարներին փոխանցելու փոխարեն առձեռն իրեն տրամադրելու վերաբերյալ: Այնուհետև Խ. Ա.-ն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին հանձնարարել է մատուցված պահպանության ծառայության դիմաց տնտեսվարող սուբյեկտներից ամսական գանձվող գումարները ստանալ առձեռն և փոխանցել իրեն: Ըստ այդմ՝ Ա. Ա.-ն Խ. Ա.-ի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս հիշյալ տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքագրել է սահմանված գումարները և դրանք ամբողջությամբ փոխանցել Խ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նշված գումարները չի փոխանցել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով իրեն օժանդակող՝ տարբեր տարիներին բաժանմունքի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս. Վ.-ի և Գ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կեղծել է համապատասխան հաշվետվությունները, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ տնտեսվարող սուբյեկտները չեն վճարել կամ մասամբ են վճարել կնքված պայմանագրով նախատեսված վարձավճարները:

Արդյունքում՝ Խ. Ա.-ն վերը նշված անձանց օժանդակությամբ յուրացրել է բաժանմունքի հաշվեհամարին փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 49․472․474 ՀՀ դրամը, որից Ռ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում վերջինիս է փոխանցել 11.900 ԱՄՆ դոլարին համարժեք 4.918.032 ՀՀ դրամ, Վ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.239.390 ՀՀ դրամ, իսկ Ա. Զ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.678.520 ՀՀ դրամ։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար՝

Խ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով,

Ա. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով,

Գ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով

Ռ. Մ.-ին և Ա. Զ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով:

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: