Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Լուրեր

16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Հայաստանի Հանրապետության Արարարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման» վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նամակը. տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։

3 (1) հոդվածը պահանջում է, որպեսզի նախատեսվող գործունեության վերաբերյալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայության դեպքում՝ (i) նախատեսվող գործունեությունը նշված է Կոնվենցիայի Հավելված I-ում, և (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն է»։ Պայմաններից որևէ մեկն առկա չէ։
Նախատեսվող գործունեությունը՝ փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Հավելված I-ում նշված գործունեության տեսակ։

Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թե Հավելված I-ի որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։
Համապատասխանաբար, Կոնվենցիայի 3 (7) գործընթացը, ինչի վրա հղում է կատարում Ադրբեջանը և որը կիրառելի է այն դեպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) հոդվածի համապատասխան ծանուցում չի իրականացվել, չի վերաբերվում Հայաստանում նախատեսվող գործունեության տեսակին։

Ավելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, որտեղ նշվում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։ Դրա վերաբերյալ հավաստիացումներ են տրվել նաև գործարանի սեփականատեր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերության կողմից, որտեղ նշվել է, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։

Հետևաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ»:

Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները: