Այս օրերին ժամը 12։00-ից 18։00-ը խորհուրդ է տրվում չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ․ Նունե Բակունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ և մեզ սպասվող շոգ եղանակի պայմաններում պետք է իմանալ ճիշտ, կանխարգելիչ վարվելակերպի կանոնները։ Այս մասին .«Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն․ հրդեհային անվտանգության խնդիրներ»թեմայով ասուլիսում նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է շատ ջուր խմել շոգ եղանակին։

«Շոգին օրգանիզմը ջրազրկվում է, ջրի հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ, առնվազն օրական 2-3 լիտր ջուր պետք է խմել, խոսքը սովորական ջրի մասին է։ Սիրտանոթային հիվանդություններ ունեցող և հղի անձիք պետք է անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ, բայց միևնույն է պետք է ջրի քանակն ավելացնե։

Այն մարդիկ, ովքեր ամեն օր դեղեր են ընդունում, պետք է շատ ուշադիր լինեն, երբեք չխախտեն իրենց նշանակված դեղերը և չզբաղվեն ինքնաբուժությամբ։ Այլ ըմպելիքներից խորհուրդ ենք տալիս շատ օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն իդեալական լրացնում է մեր օրգանիզմում աղերի, սպիտակուցների և ջրի կորուստը։

Կոֆեին պարունակող խմիչքները տաք և սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել, չնայած դրանք թարմացնող էֆեկտ ունեն, սակայն հյուծում են օրգանիզմը։ Իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի են ծանրացնում վիճակը»։

Բակունցի խոսքով՝ ամենաշոգ ժամանակահատվածը 12։00-ից մինչև երեկոյան 18։00-ն է. «Այդ ժամերին և՛ ջերմաստիճանն է բարձր, և՛ ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Դրա համար այդ ժամերին խորհուրդ է տրվում հնարավորինս չլինել դրսում, կամ առնվազն չլինել ուղիղ արևի ճառագայթների տակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։