Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում շչակ է գործարկվելու
Օգոստոսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ. տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։