Կյանքից հեռացել է բրազիլական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

83 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։  Ծնողները ցանկացել են նրան Արաքսի անվանել՝ Արաքս գետի պատվին, սակայն որոշել են իրենց նոր հայրենիքին էլ արժանին մատուցել՝ հանելով անունից «ք» տառը։ Հարավային Ամերիկայի հնդկացիների տուպի-գուարինի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»։

Ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո։ Արասին ընդունվել է սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի Դրամատիկական արվեստի դպրոցում, որը 22 տարեկանում հաջողությամբ ավարտել է՝ հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը։

«Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո Արասին համարվում էր երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1964 թվականին նա առաջին անգամ երևում է հեռուստատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար Բալաբանյանն արժանացել  է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ Արասիի հայրը՝ Ռաֆայել Բալաբանյանը, ով չէր ներել դստեր կիրքը բեմի նկատմամբ և խզել էր կապերը նրա հետ, հաշտվել է դստեր հետ 1968 թվականին՝ շնորհիվ հեռուստատեսությունում Արասիի նոր դերի։

1997 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։