ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության ուղիները, կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի միջև։ Այնուհետև կբացվի «Ծովային Մետաքսի ճանապարհ. Յոթ նահանգների մշակութային մասունքների համատեղ ցուցահանդեսը»։

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի, պետական մարմինների, Հայ-չինական գործընկերության կենտրոնի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակության ներկայացուցիչներ։

«Գոտի և ճանապարհը» կամ «Նոր Մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից 2013թ-ին ընդունված նախաձեռնություն է, որն ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրի խթանմանը և ներդրումներին: Այն նպատակ ունի խորացնել առևտրատնտեսական և մշակութային կապերը Չինաստանի և նախաձեռնությանն անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատել է 140-ը: Հայաստանը կապված է այս ճանապարհի հետ. «Մետաքսի ճանապարհի» մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախիջևան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստներ և Եվրոպա։

Չինական «Թեյի ճանապարհը» գործել է 17-րդ դարի կեսերից սկսած մոտ երեք դար՝ տարածվելով ողջ Եվրասիա մայրցամաքում: Այն նույնպես զգալի դերակատարություն է ունեցել մշակույթի, պատմության և առևտրի բնագավառներում: Չինական աղբյուրների համաձայն՝ «Թեյի ճանապարհի» ամենահին երթուղիներից մեկը սկսվել է Սիմեյ գյուղից, որը գտնվում է Վույ լեռան ստորոտում և անցել է Մոնղոլիայով, Իրանով, Հայաստանով և, հատելով Կովկասյան լեռները, հասել է մինչև Մոսկվա:

«Ծովային Մետաքսի ճանապարհը» խաղաղության ճանապարհ էր, որը կապում էր Արևելքի և Արևմուտքի հին քաղաքակրթություններն առևտրի, մշակույթի և արվեստի փոխանակման միջոցով: Այն ձգվում էր Արևելյան Ասիա, Հարավ-արևելյան Ասիա, Հարավային Ասիա, Առաջավոր Ասիա, Աֆրիկայի արևելք և Կարմիր ծովով հասնում Եվրոպա՝ միացնելով ճանապարհի երկայնքով գտնվող բազմաթիվ նավահանգիստներ:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 9-ին։ Կներկայացնեն զեկուցումներ երկրաբանության, հնագիտության, երկրագիտության, աշխարհագիտության, մշակութաբանության, արվեստագիտության, պատմագիտության, թանգարանագիտության վերաբերյալ։

«Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին