Մի խումբ մարզիկներ Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հարցով դիմել են Գլխավոր դատախազին

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Անվանի մարզիկներն ակնկալում են, որ հաշվի առնելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում՝ կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։

Մարզիկների հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի գլխավոր դատախազ,

Մենք, Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներս և մարզական աշխարհի ներկայացուցիչներս՝ խորապես մտահոգված ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանը ոչ միայն բացառիկ երաժիշտ է, այլև հայկական մշակույթի փարոս, ով իր ողջ կյանքի ընթացքում աշխարհին ցուցադրել է հայ ազգի հարուստ ժառանգությունը: Նա մշտապես ցուցաբերել է անմնացորդ նվիրվածություն իր արվեստին` վաստակելով չեմպիոնի տիտղոս դասական երաժշտության ոլորտում: Նրա ներդրումը ոչ միայն հարստացրել է Հայաստանի մշակութային ինքնությունը, այլև ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների ամբողջ աշխարհում:

Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում։

Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր

Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)

Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)»։