Երևանն ու Բաքուն ապաէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները մշակման են վերցրել․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Տարածաշրջանում ապաէսկալացիայի վերաբերյալ ՌԴ առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են «տնային մշակման», ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասներ հրապարակելու՝ կարող եմ ասել, որ մեր կողմը փոխզիջման առաջարկ է արել լարվածության ապաէսկալացիայի վերաբերյալ, որը կողմերը վերցրել են «տնային մշակման»։ Հուսով ենք, որ հումանիտար նկատառումները կգերազանցեն, հասարակ մարդկանց նկատմամբ հոգատարությունը կգերազանցի Բաքվի ու Երևանի միջև քաղաքական տարաձայնությունները»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ակտիվորեն մասնակցել է ԼՂ հակամարտության կարգավորմանը և շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, երկխոսության զարգացումը հանրային ներկայացուցիչների և փորձագետների ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Գոնչարն ասել է, որ այդ հարցերը մանրամասն քննարկվում են եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։

«Արդյունքներով կողմերը զգալի առաջընթաց ունեն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ»,- ասել է Գոնչարը՝ նշելով, որ հուլիսի 25-ի ԱԳ նախարարների հանդիպմանն այդ թեման ևս շոշափվել է, ռուսական կողմն առաջարկել է աշխատանքը տեղափոխել նախագծային փուլ։

Ըստ նրա՝ ՌԴ-ն ձգտում է նրան, որ բոլոր պայմանավորվածությունները տվյալ ուղղությամբ լինեն հավասարաչափ։

«Կողմերից ոչ մեկը չպետք է ունենա այն զգացումը, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, առաջինը՝ երկաթուղային հաղորդակցությունները, կօգնեն բացահայտել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդեն եռակողմ աշխատանքի բոլոր մյուս ոլորտներին»,- հավելել է դիվանագետը։

Էմմա Չոբանյան