Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ ընտրել չի հաջողվել, նոր քվեարկությունն էլ կկազմակերպվի՝ ըստ անհրաժեշտության․ ԲԴԽ

Լուրեր

25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գործում է արդեն մեկուկես ամիս, սակայն դեռևս նախագահ չունի, և Բարձրագույն դատական խորհուրդը չի շտապում նախագահի թեկնածու ընտրել։

Վերաքննիչ դատարանի նախագահի ընտրության կարգը սահմանվում է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով։

Դրա 130-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումն իրականացվում է առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սահմանված կարգով: Իսկ Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը սահմանվում է նույն օրենսգրքի 121-րդ հոդվածով։

Ըստ 121-րդ հոդվածի 1-ին մասի՝ Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Տվյալ դեպքում նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այլ հիմքով, այսինքն՝ ձևավորվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը պետք է կազմեր և ԲԴԽ-ին ներկայացներ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք համապատասխանում են Վերաքննիչ դատարանի նախագահ դառնալու օրենքով սահմանված չափանիշներին։

Բարձրագույն դատական խորհրդից Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ ԲԴԽ-ին 5-օրյա ժամկետում ներկայացվել է դատարանի նախագահի թեկնածուների ցանկ, որպեսզի օրենքով նախատեսված կարգով, մեկամսյա ժամկետում ընտրվի դատարանի նախագահ։ Խորհուրդը հարցը դռնփակ նիստով քննարկել է, սակայն նախագահ ընտրել չի հաջողվել։

Նշենք, որ Դատական օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, այսինքն՝ թեև թեկնածուի ընտրությունը դռնփակ է, բայց ԲԴԽ անդամները թեկնածուին բաց քվեակությամբ են ընտրում։ Քվեարկության ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայներն ստացած անձը: Այսինքն՝ դատելով ԲԴԽ-ի մամուլի ծառայության պատասխանից՝ Վերաքննիչ հակակոռւոպցիոն դատարանի նախագահի որևէ թեկնածու չի հավաքել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները։

Ինչ վերաբերում է նոր քվեարկություն հրավիրելուն, ապա ԲԴԽ-ից հայտնում են, որ այդ գործընթացի համար օրենքով ժամկետ սահմանված չէ։
«Խորհուրդը հարցը կրկին քվեարկության կդնի՝ ըստ անհրաժեշտության»,- հայտնում են ԲԴԽ-ից։

ԲԴԽ-ի պատասխանից ստացվում է, որ եթե առաջին անգամ քվեարկելիս Վերաքննիչ, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի նախագահ ընտրել չի հաջողվել, ապա նախագահի ընտրության գործընթացը կարող է կազմակերպվել ՝ երբ անհրաժեշտություն լինի՝ առանց ժամկետի սահմանափակման։

Տվյալ դեպքում անհասկանալի է ԲԴԽ-ի կողմից «ըստ անհրաժեշտության» եզրույթի կիրառումը, քանի որ դատարանի՝ նախագահ չունենալու հանգամանքը ողջամտորեն անհրաժեշտություն է առաջացնում նախագահ ընտրելու, հետևաբար՝ նախագահի թեկնածու ընտրելու համար՝ քվեարկություն կազմակերպելու։

Բացի այդ՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշանակման ենթակա դատարանի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն իրականացվում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում: Այսինքն՝ օրենսդիրը դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո առավելագույնը մեկ ամիս է նախատեսել՝ ԲԴԽ-ի կողմից դատարանին նախագահի թեկնածու ընտրելու և Հանրապետության նախագահին ներկայացնելու համար։

Նշենք, որ հունիսին որպես դատարանի նախագահի թեկնածու շրջանառվում էր Հակակաոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի անունը, վերջինս Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր, ինչն անհամատեղելի է դատարանի նախագահի պաշտոնավարման հետ։ Հուլիսի 16-ին, այսինքն՝ Վերաքննիչ հակակոռւոպցիոն դատարանի գործելուց ընդամենը մեկ օր անց, ԲԴԽ կայքում հրապարակվեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը՝ Մակյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները դադարելու վերաբերյալ. Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Մեսրոս Մակյանի հրաժարականի դիմումը նախորդեց ԲԴԽ-ում 4 դատավորների՝ Դավիթ Հարությունյանի, Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի կարգապահական վարույթների քննության մեկնարկին, այսինքն՝ Մակյանը չի մասնակցել 4 դատավորի լիազորություններ դադարեցնելու որոշումների կայացմանը։

Արաքս Մամուլյան