Պահանջվում է միջազգային հանրության հրատապ ուշադրությունը․ ԵԽ պատգամավորները ԼՂ-ում հումանիտար իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

ԵՄ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին համատեղ հայտարարություն են տարածել։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և 2023 թվականի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը, որը վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։

Արդեն գրեթե ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կրում է շրջափակման հետևանքները՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և անհրաժեշտ հումանիտար մատակարարումների շնորհիվ, հատկապես ԿԽՄԿ-ի կողմից։ Ադրբեջանի կողմից հումանիտար մատակարարումների շրջափակումը վերջին շաբաթների ընթացքում հանգեցրել է հիմնական սննդամթերքի, կյանքեր փրկելու համար անհրաժեշտ բժշկական ապրանքների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության, մինչդեռ վառելիքի պակասը խաթարել է տեղական արտադրությունն ու մատակարարումները: ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումը նույնպես խափանվել է։ Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 բնակիչները կանգնած են հումանիտար ճգնաժամի առաջ, որը պահանջում է միջազգային հանրության հրատապ ուշադրությունը»։