Պաշտոնական զորահավաքը չի դադարեցվել. Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմի օրերին զորքերի համալրումը կասեցնելու մասին տեղեկությունները ակնհայտ սուտ են, այդպիսի բան չի եղել։ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում այսպիսի հայտարարություն արեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով, որ համալրումն իրականացվել է պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում և անգամ դրանից հետո։

«Այդ շահարկումը, կարծում եմ, կապված է կամավորական ջոկատների ներգրավման կամ չներգրվավման հետ։ Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել։ Կարող եք հրավիրել այստեղ մինչև հիմա պաշտոնավարող զորահավաքային համալրման ծառայության պետին և իրեն այդ հարցը տալ, այդպիսի բան գոյություն չունի։ Ոնց կարող է այդպիսի բան լինել, եթե մեր զինված ուժերի քանակը կրկնապատկվեց, հասկանու՞մ եք՝ ինչ թվերի մասին է խոսքը»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Նիստին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հետաքրքրվեց՝ պահեստազորայինները, ինչպես որ կարգն է, ներդաշնակում անցել են, հետո՞ են գնացել առաջնագիծ, թե՞ եղել են այնպիսի գործընթացներ, որ միանգամից առաջնագիծ են գնացել։
Տոնոյանը պատասխանեց, որ ներդաշնակման ժամանակահատվածը եղել է, բայց այսպես թե այնպես կարճ է եղել, որը կապված է եղել նաև զորակոչվողների պատրաստվածության վիճակի հետ, բայց զինված ուժերը որքան հնարավոր է՝ փորձել են երկարացնել այդ գործընթացը։

«44 օրը չնչին ժամանակաշրջան է այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու և զորահավաքային և այլ հարցերին արձագանքելու առումով։ Մենք 1992-94 թվականներին բազում 44-օրյաներ ենք ունեցել, որոնք անհաջողությամբ են ավարտվել, հետո մենք վերականգնել ենք մեր բնագծերը և առաջխաղացումներ ենք ունեցել․․․

Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային պրոցեսները խնդիր են եղել։ Լուծումները գտնելու համար լուրջ ուսումնասիրություն է պետք»,- եզրափակեց Տոնոյանը՝ նշելով, որ դռնփակ նիստի ժամանակ իր առաջարկությունները կներկայացնի այս հարցի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։