Սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի․ Փալոնեն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
Քաղաքականություն
27.07.2023 | 17:22Սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։
«Արցախում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ։ Պետքարտուղարությունն ու Միջազգային հանրությունը պետք է հասկացնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում։