ԼՂ-ում ցեղասպանություն է իրականացվում․ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ ֆրանսիացի պաշտոնյա
Քաղաքականություն
27.07.2023 | 13:44Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամն անդրադարձել է Արցախում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակին։
«Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրագործվում հանցավոր ռեժիմի կողմից, որն անողոք շրջափակում է իրականացրել՝ զրկելով դժբախտ հայ խաղաղ բնակիչներին սննդից և դեղորայքից։ Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է նա թվիթերյան իր էջում։
Հավելենք, որ Ադրբեջանն արգելափակում է մարդասիրական ցանկացած օգնությանն մուտքն Արցախ։ Նախօրեից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռները Բաքուն չի թույլատրում Լաչինի միջանցքով հասցնել Արցախ։
Էմմա Չոբանյան