Պահանջում ենք ՀՀ-ից՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից․ Գուրգեն Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ավելի քան 7 ամից է արցախահայությունը պայքարում է կյանքի, իր պատմության, ներկայի ու ապագայի, իր տեսակի պահպանության, համայն հայության արժանապատցվության, իրավունքի համար։ Այյսօր ելույթ ունենալով համաժողովրդական հանրահավաքին ժամանակ՝ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախը էթնիկ զտման քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը:

«Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են և սկսվել է իրագործման փուլը: Ավելի քան 7 ամիս է Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության, խոշտանգման: Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի առաջ, զրկում են այսօր և վաղը ապրելու, գոյատևելուտարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելն է։

Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունը և ՀՀ-ն կձեռնարկեն Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որևէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն ու ՀՀ-ի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին դիմելու էլ ավելի կոշտ քայլերի, այդ ամենին զուգահեռ նսեմացնելով միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբմանը, և այն արդեն իրականություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ խոնարհվել ձեր առաջ, ձեր հաստատակամության, ձեր կամքի ու տոկունության համար: Թեև ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայց և հասկանում եք, որ այս պայքարը երկար է տևելու»,- նշեց Ներսիսյանը:

«Պահանջում ենք ՀՀ-ից՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից»,- իր ելույթում ընդգծեց Արցախի պետնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։