Ադրբեջանը սկսել է պարտվել տնտեսական դաշտում,փորձում է ամեն ինչ անել,որ ՀՀ-ում այդ աճը կանգնի․ Ջհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
Բոլորը

Ադրբեջանը սկսել է պարտվել տնտեսական դաշտում, փորձում է ամեն ինչ անել, որ ՀՀ-ում տնտեսական  աճը կանգնի։ Այս մասին այսօր «Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ընտրել է որպես թիրախ հանքարդյունաբերությունը` հաշվի առնելով դրա դերը Հայաստանի տնտեսական աճի մեջ։

«2010-ական թվականներին Ադրբեջանը հայտարարել էր, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Այդ ժամանակ Հայաստանի բյուջեն մոտ 8 անգամ փոքր էր Ադրբեջանի բյուջեից։
Տնտեսական փոփոխությունների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում․ Ադրբեջանի 2023թ․ բյուջեն մոտավորապես 18 մլրդ դոլար է, Հայաստանինը՝ 6 մլրդ, այսինքն՝ 3 անգամ է տարբերությունը։

Այսպիսի տնտեսական ցուցանիշներ ունենալով՝ մի քանի տարի հետո կարող ենք ունենալ ավելի փոքր տարբերություն ունեցող բյուջեներ։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը շտապում է և փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստանում տնտեսական աճ չլինի, որպեսզի բյուջեների դիսբալանսը պահպանվի»,- նշեց Ջհանյանը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ էր ուղղել՝ պահանջելով է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, պատճառաբանելով, թե իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել էր Ադրբեջանի «բաց նամակին»՝ կապված Երասխում գործարանի կառուցման հետ՝ նշելով, որ այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Պատասխանով նախարարությունը ադրբեջանական կողմի ներկայացրած մի շարք կեղծ փաստերի հերքումներ է ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։