Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության ղեկավարի են ձերբակալել՝ գյուլենական FETÖ շարժման հետ կապերի կասկածանքով

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն նախօրեին ձերբակալվել է։ Այս մասին առաջինը հայտնել է նրա դուստրը՝ Ժալյան՝ նշելով, որ Իբադօղլուն բերման է ենթարկվել ժամը 13:00-14:00-ի սահմաններում Նովխանի-Սումգայիթ ճանապարհին, երբ պատրաստվում էր հանդիպել սումգայիթցի երիտասարդների հետ։ Այնուհետև գործչի գրասենյակում խուզարկություն է իրականացվել։

Ադրբեջանական լրատվամիջոցներին ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի ՆԳՆ-ից ստացված տեղեկատվության հիման վրա գործողություն է իրականացվել FETÖ-ի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ։ Հինգ ձերբակալվածներից մեկը ցուցմունք է տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։

«Այս ցուցմունքների հիման վրա խուզարկվել է Իբադօղլուի գրասենյակը, հայտնաբերվել են գործին առնչվող փաստաթղթեր, և Իբադօղլուն կալանավորվել է։ Ներկայում աշխատանքները շարունակվում են»,- նշել են ՆԳՆ-ից։

Հավելենք, որ Թուրքիայում և Ադրբեջանում ահաբեկչական ճանաչված FETÖ-ն, ենթադրաբար, գլխավորում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ։

Իբադօղլուի դստեր տվյալներով՝ ոստիկանությունը պնդում է, թե գրասենյակում հայտնաբերվել է 40 հազար դոլար։ Նա ենթադրում է, որ իրավապահներն իրենք են այդ գումարը հոր գրասենյակ տարել։

Հուլիսի 24-ի կեսգիշերին մոտ խուզարկության ավարտից հետո Իբադօղլուին տարել են գրասենյակից։

Լրագրողների՝ «ինչո՞ւ են ձեզ  ձերբակալել» հարցին Իբադօղլուն հասցրել է հակիրճ պատասխանել. «Սա Իլհամ Ալիևի պատվերն է»։

Քաղաքական գործչի դուստրը հայտնում է, որ Իբադօղլուն քննության տակ է կեղծ փողերի կամ արտարժույթի ձեռքբերման կամ վաճառքի համար։ Գործիչը պահվում է ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նկուղում։

Հավելենք, որ Իբադօղլուն Ադրբեջանում չի բնակվում։ Նա վերջերս էր ժամանել Բաքու։ Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։ Նա նաև հաճախ էր ներկայացնում, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու նրանց մերձավորների ընտանիքներն օգտագործում Արցախի գրավյալ տարածքները՝  սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու համար։

Էմմա Չոբանյան