Ալիևը՝ Արցախի իշխանությունների հետ շփումների և Բաքվի ռազմական ագրեսիաների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, որը հայկական գրավյալ Շուշիում մասնակցում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված մեդիաֆորումին, Իլհամ Ալիևից հետաքրքրվել է Արցախի հայերի «ինտրեգրման» գործընթացից։ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Արցախի ղեկավարությունը գրավել է իշխանությունը։

«Այն խունտան, որը գրավել է իշխանությունը Ղարաբաղում, մարդիկ, որոնք իրենց անվանում են նախագահներ, պատգամավորներ, պատանդ են վերցրել նրանց, որոնք ապրում են այնտեղ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Մենք  նախաձեռողականություն ենք դրսևորել, իմ կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ շփմամբ։ Նա ուղարկվել է Ղարաբաղ, առաջին հանդիպումն այնտեղ է եղել։ Դրանից հետո մենք հրավիրել ենք նրանց Բաքու՝ երկխոսության համար, սակայն նրանք ցուցադրաբար հրաժարվել են։ Որոշ ժամանակ անց մենք նորից հրավիրեցինք, կրկին հրաժարվեցին։ Այդ ժամանակ ես ասացի, որ երրորդ հրավերը չի լինելու»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ դրան ի պատասխան՝ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։

«Եթե հետևեք մեր գործողություններին, ապա կտեսնեք տրամաբանություն և փաստարկներ։ Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Անցակետի տեղադրումը փոխել է իրավիճակը, և չնայած ոչ միանգամից, սակայն բոլոր դերակատարներն ընդունեցին դրա տեղադրումը որպես օրինական։ Դա ևս մեսիջ է։ Ինքա՞ն կարելի է ակնարկել։ Եվ Փառուխի օպերացիան, հայ-ադրբեջանական սահմանի 2021 թվականի մայիսի իրավիճակը, 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցածը»,- ասել է Ալիևը՝ փաստորեն, ընդունելով ՀՀ-ի դեմ նախահարձակ ռազմական գործողությունների իրականացումն ու ՀՀ սուվերեն տարածքների գրավումը։

Նա նշել է, թե Արցախի հայերի ինտեգրումը, իբր, կախված է նրանից, թե «Ղարաբաղի հայերը երբ կազատվեն խունտայից»։

Արցախում անցկացվող բողոքի ակցիաներն էլ Ադրբեջանի նախագահը «ծիծաղելի շոու» է անվանել։

Էմմա Չոբանյան