Ալիևը հայտնել է, թե առաջիկա օրերին Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է տեղի ունենալու

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում առաջիկայում կայանալիք բանակցությունների մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բանակցությունների հաջորդ փուլն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով պետք է տեղի ունենա Մոսկվայում առաջիկա օրերին»,- ասել է Ալիևը մեդիաֆորումի ընթացքում։

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն էր հայտնել, որ պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտնել էր, որ դեռևս նման հանդիպման առաջարկ չի եղել ռուսական կողմից։

Ի դեպ, Ալիևը նաև իրատեսական է համարել մինչև այս տարվա վերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքումը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել, եթե Հայաստանը, իբր, «լիովին ձեռնպահ կմնա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։

Էմմա Չոբանյան