Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ. Կարեն Կարապետյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը, ինչպես միշտ, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:

Կառավարության ղեկավարը հայտարարեց՝ ներկայում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ:

«Ինչը հիմնականում պայմանավորված է  համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան մարդկանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»,- նշեց Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը, հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ԿԲ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունները:

«Երկրորդը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու նաև  Երևանի քաղաքապետին ենք առաջարկում՝ երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել Կադաստրի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց  ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարությանը՝ անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Շողիկ Գալստյան