Ծուղակ՝ հայտարարագրման համակարգում

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

Factor.am-ը հուլիսի 4-ին հրապարակել էր «Գրիգոր Մինասյանը «մոռացել» է հայտարարագրել բնակարանների և ավտոտնակի վաճառքը» հոդվածը, որում տեղ գտած որոշ տվյալների կապակցությամբ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակն անհամաձայնություն էր հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։ Խնդրո առարկան Մինասյանի հայտարարագրում տարեսկզբին և տարեվերջին առկա գույքերի քանակի անհամապատասխանությունն է․ տարեսկզբի համեմատ նախարարը տարեվերջի համար հայտարարագրել է 3 բնակարանով և 1 ավտոտնակով պակաս։ Թե ինչ է եղել այդ գույքի հետ, հայտարարագրում որևէ նշում տեսանելի չէ։

«3 բնակարանների և ավտոտնակի վաճառքի մասին նշում չկա այն պարզ պատճառով, որ դրանք չեն վաճառվել, այլ օրենսդրությամբ սահմանված կարգով միավորվել են, ինչի արդյունքում տարեվերջին առկա գույքերի քանակը կրճատվել է։ Այդ մասին մանրամանասն տեղեկատվությունը լրացվել է ԿԿՀ ներկայացված հայտարարագրի «Բ․7․ Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում։ Այդ բաժնի տեղեկությունները ԿԿՀ կողմից համարվում են պաշտպանված, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ, հետևաբար տեսանելի չեն ԿԿՀ կայքում հրապարակված հայտարարագրում»,- նշել էր մամուլի խոսնակը։

Հուլիսի 12-ին հարցում ուղարկեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը և տրամադրել նշվածի ապացույց։

8 օր անց՝ հուլիսի 20-ին, ԿԿՀ-ից պատասխանեցին, որ Գրիգոր Մինասյանը «Բ.7. Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում նշումներ է կատարել իր կողմից հայտարարագրված գույքերի վերաբերյալ։ Միաժամանակ հանձնաժողովից տեղեկացրին, որ «համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման՝ վերը նշված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, հետևաբար չեն կարող տրամադրվել՝ որպես ապացույց»:

Նկատենք, որ կառավարության տվյալ որոշումը հայտարարագրում ներառված՝ հրապարակման ենթակա տվյալների մասին է, և ոչ թե հրապարակման ոչ ենթակա։ Այսինքն՝ ԿԿՀ-ն է որոշում, թե որ տվյալը փակել։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը մեզ հետ զրույցում հաստաստեց, որ գույքերի միավորման վերաբերյալ տողը ոչ մի գաղտնի տեղեկատվություն չի պարունակում և քանի որ տվյալ դեպքում չկա հայտարարագրում ուղեցույցով սահմանված գրառումներ կատարելու ընթացակարգ, որ դա հրապարակային լինի, կարելի է նշել գույքի միավորումը, կամ դա այլ եղանակով ցույց տալ։

Այդ դեպքում, ըստ նրա, նման ծուղակ չէր առաջանա․ «Ընթացակարգի կամ հայտարարագրի ոչ լիարժեք կիրառման արդյունքում հանձնաժողովը պեդանտություն է անում՝ օրենքը չի պարտադրում, չի տալիս տեղեկությունը»։

Խուդավերդյանի կարծիքով՝ այս հարցը կարելի է հեշտությամբ կարգավորել՝ հանձնաժողովի ուղեցույցի փոփոխությամբ, նաև հնարավոր է հայտարարատուի համաձայնությամբ որոշ տվյալներ բացել։

Գայանե Խաչատրյան