Գրիգոր Մինասյանը «մոռացել» է հայտարարագրել բնակարանների և ավտոտնակի վաճառքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անցած տարի հոկտեմբերին Երևանում առանձնատուն է գնել՝ 46․8 մլն դրամ արժեքով։ Դրանից մոտ 1 ամիս առաջ նա 103 մլն դրամով վաճառել է Ծաղկաձորում իր առանձնատունը։ Գնորդը Միքայել Բեգլարի Մինասյանն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում Մինասյանը նշել է, որ տարեվերջին ունեցել է 5 բնակարան, որոնցից մեկը՝ Բուլղարիայում, մեկը՝ Հունաստանում, մնացածը՝ Երևանում։

Ուշագրավ է, որ տարեսկզբի համար Մինասյանը հայտարարագրել էր 8 բնակարան, սակայն 3 բնակարանների և 1 ավտոտնակի վաճառքի մասին նախարարը որևէ նշում չի արել։ Ընդ որում՝ եկամուտների մեջ Մինասյանը նշել է Միքայել Բեգլարի Մինասյանին 3 գույքի վաճառքից ստացված գումարներ, սակայն դրանցից 1-ը Ծաղկաձորի առանձնատան գործարքն է, իսկ մյուս երկուսի ծավալները փոքր են՝ 3․6 մլն և 2․8 մլն դրամ։

Որպես անշարժ գույք՝ Մինասյանը հայտարարագրել է նաև 1 հասարակական նշանակության շինություն, 2 ավտոտնակ, 1 ավտոկայանատեղի։

Նախարարը տարվա ընթացքում 90 օրից ավելի օգտագործել է 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Նա 2013 թվականին 600 դրամով արժեթղթեր է գնել, 2022-ին «Էյ Էմ իրավաբանական» ընկերությունից հետ է ստացել 5 մլն դրամ փոխառությունը։

Գրիգոր Մինասյանը հայտարարագրում նշել է 4 մլն դրամը գերազանցող թանկարժեք 5 իր, որոնք բոլորը նվեր է ստացել 2009 թվականին, այդ թվում՝ 2 ձեռքի ժամացույց՝ 16 հազար և 22 հազար դոլար արժողությամբ, 3 արվեստի գործ՝ 15 հազար դոլար, 12 հազար դոլար և 15 մլն դրամ արժողությամբ։

Բանկերում տարեվերջին նա ունեցել է ընդհանուր 196․8 հազար եվրո, 152 հազար դոլար և 1 մլն 94 հազար դրամ, նաև կանխիկ՝ 10 մլն դրամ, 2000 եվրո և 20 հազար դոլար։

Նախարարը տարվա ընթացքում ստացել է ընդհանուր 161․6 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ աշխատավարձեր Արդարադատության նախարարությունից ՝ 13․5 մլն դրամ և 173 հազար դրամ «ԷՅ ԷՄ իրավաբանական» ընկերությունից, այլ եկամուտներ HSBC բանկ Հայաստանից ՝ 665 հազար դրամ, վերոնշյալ օտարված գույքից գրեթե 109․5 մլն դրամ, 195 հազար դրամ «Մելլաթ» բանկից՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ, 452 հազար դրամ այլ եկամուտ՝ «Տրիադա Պլյուս» ընկերությունից, վարձակալության տրված գույքերից ստացել է մոտ 10,800 եվրո Մարիա Չեռնիցկայայից, 4,836 եվրո՝ Մուրաթիդիս Չարալամբոսից, 480 հազար դրամ «Թի Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ից, 5․5 մլն դրամ՝ «Գրինվուդ», 324 հազար դրամ՝ «Փրոֆ Թաքս», 641 հազար դրամ՝ «Շաբաթ Էյ ԷՄ», 17․4 մլն դրամ՝ «Էյ Էմ Իրավաբանական» ընկերություններից, վերջինից նաև շահաբաժին՝ 6․1 մլն դրամ։

Տարեվերջին նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 665․5 հազար դրամ։

Հանգստի համար 2022-ին Մինասյանը ծախսել է 3․7 մլն դրամ, անշարժ գույքերի վերանորոգման համար՝ 9․5 մլն դրամ։

Նախարարը նաև նշել է մասնակցություն 2 կազմակերպություններում։ Դրանցից մեկի՝ «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի 100% սեփականատերը կինն է՝ Մարիա Ստեփանյանը, իսկ մյուս՝ «Էյ Էմ Իրավաբանական» ընկերությունում Մինասյանն ունի 60 % բաժնեմաս և մինչև պետական պաշտոնի անցնելը դրա տնօրենն էր։ 2022 թվականի հունվարի 14-ին նա ընկերությունը 2 տարով հանձնել է հավատարմագրային կառավարման։

Գ․Մինասյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության (ոչ առևտրային կազմակերպություն է) տնօրենն է, Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Նախարարի հայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն է, որին Հայաստանի իրավապահները նույնպես հետախուզում են:

Գրիգոր Մինասյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ եղբոր հետ տարաձայնություններ ունի և չեն շփվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան