Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին փակումը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը ԼՂ ժողովրդի համար․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ վերջին եռակողմ հանդիպումը Բրյուսելում հուլիսի 15-ին, ինչպես նաև հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է կառույցում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուքերը։

«Պետքարտուղար Բլինքենի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության հնարավոր է հասնել։ Խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, խուսափումը ուժից կամ ուժի սպառնալիքից, սկզբունքներ են, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, մնում են առաջընթացի միակ ճանապարհը։ Մենք ողջունում ենք ձեր ակտիվ աջակցությունն այս նպատակին»,- ասել է նա։

ԱՄՆ դիվանագետը նշել է, որ շարունակում են հավատալ, որ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու, հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման ջանքերը բխում են բոլոր շահագրգիռ կողմերի շահերից:

«Միացյալ Նահանգներն ընդունում է տեղում առկա լարվածությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին փակումը բոլոր մարդասիրական բեռների համար, բացառությամբ սահմանափակ թվով բեռների, ինչը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Անդրսահմանային միջադեպերը սպառնում են նաև այն թափին, որին հասնելու համար Դուք արդեն այդքան ջանասիրաբար աշխատել եք: Մենք կրկնում ենք մեր կոչը կողմերին՝ զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- ասել է Բրուքերը՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ելույթին։

Նա նշել է, որ անվտանգության վերաբերյալ ԵԱՀԿ համապարփակ մոտեցումը, որը խարսխված է մեր սկզբունքների և պարտավորությունների վրա, կարող է նպաստել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում բարգավաճմանն ու անվտանգությանը՝ որպես համապարփակ խաղաղության համաձայնագրի մաս։

«Պարո՛ն նախարար, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ, բազմակողմ և գործընկերների միջոցով՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան