Բրյուսելն անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակով և կոչ է անում Բաքվին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժը․ ԵՄ առաքելությունը՝ ԵԱՀԿ Խորհրդի նիստում

Լուրեր

26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանից կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում այսօր ելույթ է ունեցել։ ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության մշտական ներկայացուցիչ Ռասա Օսրաուսկայտեն ևս մեկ անգամ հնչեցրել է Բրյուսելի կոչն Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ նա նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի՝ 2023 թվականի հունվարին Վիեննա կատարած այցից հետո ականատեսն են եղել Երևանի և Բաքվի միջև համապարփակ և արդյունավետ բանակցությունների՝ շնորհիվ Եվրամիության ակտիվ ներգրավվածության և Ամերիկայի Միացյալ Նահանգների լրացուցիչ ջանքերի՝ չնայած վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածության անհանգստացնող աճին։ ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը խրախուսել է երկու առաջնորդներին ձեռնարկել հետագա խիզախ քայլեր՝ ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման ուղու վրա։

«Հատկապես, ԵՄ-ն ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության հստակ հավաստիացումներ տրամադրելու ուղղությամբ։ Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կիրառման կամ սպառնալիքի։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը Լաչինի միջանցքով՝ համաձայն ՄՔԴ-ի 2023 թվականի փետրվարի և հուլիսի հրամանների, ինչպես նաև էներգիայի անսահմանափակ մատակարարումները։ Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում: ԵՄ-ն անհանգստացած է ներկայիս սահմանափակումների հետևանքով սննդամթերքի, դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի հետևանքով մարդասիրական ազդեցությունից։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԿԽՄԿ-ի փոխադրումների արգելքը անհանգստացնող է եղել: Ներկայիս իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում, որը հակասում է վստահության ամրապնդման համար անհրաժեշտ ջանքերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն նաև հիշեցնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, որի նպատակն է նպաստել ԵՄ-ի կողմից աջակցվող կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Բացի այդ, ԵՄ-ն վերահաստատել է ամուր աջակցությունը կայուն, ժողովրդավարական, ինքնիշխան և բարգավաճ Հայաստանին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի շարունակական հանձնառությունը բարեփոխումներին՝ մեր ընդհանուր արժեքներին համապատասխան՝ չնայած տարածաշրջանի անվտանգության բարդ համատեքստին։ Կշարունակենք միասին աշխատել՝ ամրապնդելու մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ՝ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը: Այս առումով կարևոր է դատական իշխանության անկախության և արդյունավետության շարունակական բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանրային կառույցների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև բոլոր հիմքերով խտրականությունը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման գործում: Բացի այդ, ԵՄ-ն վերահաստատում է շարունակական աջակցությունը Հայաստանին, նրա քաղաքացիներին՝ Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Բրյուսելը պատրաստ է նպաստել վստահության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- նշվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան