Ութոտնուկ, ռիբայ, սթեյք․ ի՞նչ է հյուրասիրում ՀՀ ԱԺ-ն և ինչքա՞ն է ծախսել ներկայացուցչական ծառայությունների համար

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմը տարեսկզբից մինչ օրս 77 մլն դրամ է ծախսել ներկայացուցչական ծառայությունների, տարատեսակ նվերներ գնելու, հյուրասիրության համար։ Ընդ որում, անկախ ծավալից՝ բոլոր գնումներն իրականացվել են առանց մրցույթի՝ մեկ անձից։

Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում առկա պայմանագրերը բավականին ուշագրավ են և խոսում են պատվիրատուի նախասիրությունների մասին։

Ի՞նչ նվերներ են նվիրում

ԱԺ-ն 971 հազար դրամով «Սորտստոր» ՍՊԸ-ից գնել է «Դուռ» բրենդի 24 նվեր հավաքածուներ՝ խմիչք, ամենաթանկը՝ 50 տարեկան, միավորը՝ 57,500 դրամ, ամենաէժանը՝ 20 տարեկան, միավորը՝ 23,000 դրամ, և «Առլեամ» չրերի հավաքածու՝ միավորը 12,500 դրամ արժեքով։

«Սորտստոր» ընկերության միանձնյա սեփականատերը Վիգեն Բադալյանն է՝ «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիրը, որն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, և որի հետ 2021 թվականի սեպտեմբերին Սիմոնյանը կնոջ, իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Հրաչյա Հակոբյանի (վարչապետի աներորդին) հետ իր հանգիստն էր անցկացրել հունական կղզիներից մեկում:

Կոնյակներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ն այս տարի արդեն 2-րդ անգամ պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ՍՊԸ-ի հետ՝ ընդհանուր 14․6 մլն դրամի։ Տեսականին բազմազան է՝ «Արարատ Շառլ Ազնավուր 25» (20 շիշ, միավորը՝ 100,000ր դրամ), «Նաիրի» (50 շիշ, միավորը՝ 39,440 դրամ), «Վասպուրական» (60 շիշ, միավորը՝ 25,279դրամ), «Ախթամար» (160 շիշ, միավորը՝ 14,160 դրամ) և այլն։

Ի դեպ, օրենսդիրը նախորդ տարիներին ևս՝ 2019-2022 թվականներին, կոնյակներ ձեռք է բերել միայն «Վինո Վինո» ընկերությունից։ Դրա սեփականատերն Ալեքսան Աղաջանյանն է։

Հրաչ Կապրիելյանին և Վարտան Սըրմաքեշին պատկանող «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ից ԱԺ աշխատակազմը գնել է ընդհանուր 1․9 մլն դրամ արժողությամբ 32 հատ AWI ժամացույց՝ 25 հազարից մինչև 96 հազար դրամ արժողությամբ։

«Վիդու փրեզենթս» ընկերությունից ԱԺ-ն արդեն 3 անգամ գնում է կատարել՝ ընդհանուր 10․6 մլն դրամի։ Պայմանագրերից տեղեկանում ենք, որ գնվել է չրով և խոտաբույսերի թեյով 100 հատ նվեր-տուփ, կանացի և տղամարդու 100 հատ ծննդյան նվեր-տուփ՝ փողկապով, բրոշով, շնորհավորական բացիկով, 80 տուփ՝ մեղրով, 47 տուփ՝ հայկական արտադրության մակարոն թխվածքաբլիթով և շարֆով, որոնցից 2-ը՝ պրեմիում դասի՝ հայկական արտադրության շոկոլադով և բնական մետաքսե շարֆով։ Ի դեպ, մակարոններով և շարֆով այս տուփերի 1 հատն արժե 45 հազար դրամ, իսկ պրեմիում տուփերի մեկ հատը՝ 130 հազար դրամ։

Հետաքրքրական է, որ «Վիդու փրեզենթս» ՍՊԸ-ն հիմնադրվել է մի քանի ամիս առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերին, հիմնադիրն ու ղեկավարը 31-ամյա Արամ Ավագյանն է:

Ո՞ր հյուրանոցների հետ են համագործակցում

Հյուրանոցային ծառայությունների համար ԱԺ-ն վճարել է «ԹԻՄ Հոլդինգ»-ի սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ին՝ 3 մլն դրամ, «Դաբլթրի Բայ Հիլթոն Երևան» հյուրանոցի սեփականատեր «Վելոֆիրմա» ՍՊԸ-ին՝ 3 մլն դրամ, «Արմենիա» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին՝ 3 մլն դրամ, «Աստորիա Ինվեստ» ՓԲԸ-ին՝ 3 մլն դրամ, «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ 2 մլն դրամ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ավետիս Բերբերյանին պատկանող «Ռեպուբլիկա» հյուրանոցին՝ 1 մլն դրամ և այլն։

Ի՞նչ են հյուրասիրում

ԱԺ աշխատակազմն այս տարի հյուրասիրության ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել 3 ընկերությունների հետ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Բիզարդ» և «Յասաման Թիմ»։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը 18 մլն դրամ է։ Առյուծի բաժինը՝ 15 մլն դրամ, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանն է։

Ճաշացանկը ներառում է հայկականից մինչև եվրոպական խոհանոցի հազվագյուտ ուտեստներ․ օրինակ՝ խորոված հորթի սուկիի՝ 6,000 դրամ, կարմրախայտ՝ 1 կգ-ը՝ 16 հազար դրամ, «Նաիրի» կոնյակ՝ 0․5 լիտրը՝ 44,5 հազար դրամ, սև ձկնկիթ՝ 20 գրամը՝ 13 հազար դրամ, խորոված կես հնդկահավ՝ 15,950 դրամ, գինի «Զորահ Երազ»՝ 82,500 դրամ, գինի Gaja Dagromis Barolo՝ 97,350 դրամ, «Կեսար» աղցան սաղմոնով՝ 5,760 դրամ, խորոված թառափ՝ 12 հազար դրամ, թոնրի խորովածի տեսականի՝ 30,960 դրամ, չախողբիլի աքլորով և նապաստակով՝ 10-12 հազար դրամ, թավա տոլմա՝ 26,400 դրամ, ութոտնուկ չորիզոյի կրեմով և ախի սոուսով՝ 16,200 դրամ, փրայմ անգուս ռիբայ՝ 28,200 դրամ, թենդերլոյն սթեյք՝ 22,200 դրամ, փրայմ ռիբայ սթեյք՝ 37,200 դրամ, և այլն։

Հավելենք, որ 2023 թվականի գնման պլանով ԱԺ աշխատակազմը ներկայացուցչական ծառայությունների համար նախատեսել է 132․8 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան