Բարձրագույն դատական խորհուրդը սրբավայր չէ. Վազգեն Ռշտունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

«Մտահոգիչ է այն, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին է ուղարկվել։ Այդ հարցը կփորձենք քննարկել ու ընդհանուր լուծում ստանալ Դատավորների ընդհանուր ժողովում։ Իմ գնահատմամբ, առնվազն գոնե Երևան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին դրա մասին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը խնդիրներ ունի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հետ, Վազգեն Ռշտունին ընդգծեց․ «Ցանկացած կոնֆլիկտ դատական իշխանության ներսում, բնականաբար, ինձ անհանգստացնում է․․․»։

Պատասխանելով հարցին, թե բոլոր այն դատավորները, որոնք ընդդիմանում են, նրանց լիազորությունները դադարեցնում են, արդյոք ինքը մտավախություն չունի, որ նույն իրավիճակը նաև կարող է «իր դուռը թակել», նշեց. «Անկեղծ ասած, պետք է մի քիչ մտավոր հետամտաց լինես, որ այդ մտավախությունը չունենաս։

Բոլոր դատավորներն էլ իրենց ընկալմամբ աշխատում են օրինապահ, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է այդ մտավախությունը չունենան․․․ օրենքին և Սահմանադրությանը հավատարիմ մի շարք դատավորներ, այդ թվում նաև ես, այո, ունեմ մտավախություն, որ կարող է նաև իմ «դուռը թակել»»։

«Ինչ-որ տենդենց է գնում, փորձում են ցույց տալ, որ Բարձրագույն դատական խորհրդին քննադատել չի կարելի, ԲԴԽ-ի վերաբերյալ բացասական կարծիք չի կարելի։

Հիմա հարց է առաջանում՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչո՞ւ չի կարելի։

Ի վերջո, այդ դատարանը՝ ԲԴԽ-ն, մեզ համար է, որպեսզի մեր իրավունքները ԲԴԽ խորհրդի նիստերում ապահովեն, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները։ ԲԴԽ-ն նախևառաջ դատավորներիս համար է, որ մեր դատավարություններն ընթանան արդար, և ոչ թե ԲԴԽ-ի ու ԲԴԽ այն անդամների համար, որ իրենք այդ անվան տակ հանդես գան, ու ոչ մի քննադատական խոսք չասվի իրենց հասցեին։

Ի վերջո, ԲԴԽ-ն սրբավայր չէ, և ԲԴԽ-ում աշխատողներն էլ սուրբ մարդիկ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպիսին չենք ընկալում, մենք ընկալում ենք նրանց որպես ԲԴԽ անդամներ։ Իսկ ո՞վ է գնահատական տալու, ի վերջո, ԲԴԽ գործունեությանը։ Եթե չխոսենք ոչ որպես դատարան, ոչ որպես առանձին անհատներ, ո՞վ է ԲԴԽ-ի գործունեությանը գնահատական տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։