Մտահոգիչ է, թե ինչու մեկ օրում 4 դատավորի լիազորություն պետք է կարողանան դադարեցնել. Արման Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես էլ եմ կարծում, որ Դատական դեպարտամենտը սխալ է ուղարկել ծանուցումը, որ միայն մարզերին է ծանուցել»,- անդրադառնալով Դատական դեպարտամենտի կողմից ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկում ներառելու միայն մարզերի դատավորներին ծանուցելու մասին որոշմանը՝ այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
«Մենք չունենք այն հիմնավորումները, թե ինչու պետք է միայն մարզերը ծանուցվեն, և ինչու պետք է Երևանը չմասնակցի: Մենք կփորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է այս ընտրությունը հետաձգել, տեսնենք՝ Վարչական դատարանն ինչ է ասում պարոն Բալայանի հայցի հետ կապված, հետո տեղի ունենա ընտրությունը»,- հավելեց դատավորը։

Անդրադառնալով հարցին, թե վախենո՞ւմ է լրագրողներին հարցազրույց տալուց, և արդյո՞ք մտահոգություն չունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է կարգապահական վարույթ նախաձեռնվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ վախենում: Այստեղ վախենալը և խելամիտ լինելը մի քիչ պետք է տարանջատել: Ես կարող եմ խոսել այն ամենի մասին ինչ մտածում եմ, բայց չի լինի խելամտություն, հասկանալով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը արտահայտել: Ես չեմ ուզում այդ հնարավարությունը որևիցե մեկին տալ, որ այդ գործընթացը սկսվի, ինչքան էլ ցանկություն ունենամ որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալ»:

Դատավորի դիտարկմամբ՝ ՝ մտահոգիչ է մեծ թվով կարգապահական վարույթների հարուցումը։ «Ո՞նց կարելի է մեկ օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնել: Եթե նայենք, թե կարգապահական վարույթներ ինչու են հարուցվում և որ դատավորների նկատմամբ, ապա ես ողջամտորեն կասկած ունեմ ճնշումների մասով: Օրինակ՝ դատական ակտերն ուշ ենք ուղարկում կողմերին՝ ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց եթե եզրակացություն է կազմվում մեկ դատավորի մասով, և նրա լիազորությունները դադարեցվում են, բայց կան այդպիսի բազմաթիվ դատավորներ, և նրանց հետ կապված որևէ կարգապահական վարույթներ տեղի չեն ունենում, ապա դա արդեն մտահոգիչ է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Արձագանքելով հարցին՝ ԲԴԽ-ն լռեցնո՞ւմ է դատավորներին, դատավորը նշեց. «Իրենց կարծիքով՝ դատավորը մամուլում չպետք է խոսի, բայց դատավորը չի խոսում քաղաքականությունից կամ այլ բաներից, այլ խոսում է իր համակարգում առկա խնդիրներից: Եթե դատավորը խոսում է իր հանակարգի խնդիրներից, ապա դա շատ ողջունելի է, որովհետև եթե մենք չխոսենք մեզ մտահոգող խնդիրներից, բա ո՞վ խոսի»:

Մանրամասները՝ տեսանյութում։