Բաքուն ամեն օր ապացուցում է, որ դիմում է միջազգային քրեական հանցագործությունների․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ ապահովել անգամ այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։ Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, թե իրենք ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հայերին ինտեգրել, և որ նրանք իր քաղաքացիներն են։ Միջազգային հանրությունն Ադրբեջանից պահանջում է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։ Այս ամենին ի պատասխան՝ նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի»,- գրել է Մարուքյանը։

Ավելին, ըստ նրա, 7 ամիս է՝ Բաքուն դադարեցրել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ շրջափակման մեջ պահելով ԼՂ հայ բնակչությանը, արդեն գրանցվել են սովից երեխաների մահվան դեպքեր։

«Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորի համար հասկանալի դարձնելով, որ վստահության ամրապնդման միջոցներ չի ձեռնարկում։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ ներկայիս քաղաքականությունը միտված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելուն, այլ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն, ի վերջո, տիրանալով հողին՝ առանց մարդկանց»,- ընդգծում է Մարուքյան։

Նա հավելում է, որ այս ակնհայտ վկայությունների ճնշման ներքո, որոնք արդեն իսկ ապացուցված են, միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք են Լեռնային Ղարաբաղի  120.000 հայերի և 30.000 երեխաների սովի, սպանությունների և էթնիկ զտումների հանցակիցը, կա՛մ հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այս հանցագործությունները։

«Հակառակ դեպքում, 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռևս կարող է կանխվել միջազգային հանրության կողմից»,-եզրափակել է Էդմոն Մարուքյանը։

Էմմա Չոբանյան