Այդ ձայնագրությունը օրիգինալ է, չէինք հրապարակում, որովհետև հեռախոսը քննչականում էր, վրան` գաղտնաբառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Վաղը՝ հուլիսի 19-ին, լրանում է 15 զինվորի կյանք խլած Ազատ գյուղի ողբերգության կես տարին: Հրդեհի գործով քննիչի հետ հանդիպման նպատակով Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն եկած ծնողներից Գաբրիել Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահները չեն աշխատում, սակայն շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի ապացուցվի դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վարկածը:

«Փորձագիտական կենտրոն տանելու համար պետք է Վարդենիսից նմուշներ բերվեն, ում ասում ես՝ գցում են մյուսի վրա։ Բացահայտելու ուղղությամբ չեք աշխատում, գոնե դրա ասած վարկածն առաջ քաշելու ուղղությամբ գործը տարեք, ապացուցեք: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ծնողներից մեկն ասաց՝ գործը բացահայտելո՞ւ եք, պատասխանեց՝ արդեն բացահայտել ենք։ Մարդն ինչքան սրբապիղծ պետք է լինի, որ գործը քնացնի, հայտարարություն անի՝ արդեն բացահայտված է։ Իրենք փորձում են ամեն ինչ տանել պաշտոնական վարկածով։ Եթե ինչ-որ բան էլ իրենց դիմաց ենք դնում, փորձում են շեղել։ Ինչո՞ւ մեր ասած մարդկանց չեն հարցաքննում, որովհետեւ իրենք կարող են հակառա՞կը խոսել»,- ընդգծեց զոհվածի հայրը:

Անդրադառնալով շուրջ 20 օր առաջ հրապարակած ձայնագրությանը, որում զինվորներից մեկն ասում է, թե հրդեհ է, ողջ զինվոր չի մնացել, Կիրակոսյանն ասաց, որ այն մոնտաժված կամ կեղծ չէ, սակայն այս ամիսների ընթացքում չէին հրապարակում, քանի որ հեռախոսը, որի մեջ ձայնագրությունն է, քննիչի մոտ էր. վերջինս գաղտնաբառը բացել չկարողանալուց հետո վերադարձրել է հեռախոսը:

Մամրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան